«Մայիսի 9-ի հաղթանակները երևի Աֆրիկայում խփած առյուծներին հեծնելով էր տոնում». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր՝ մայիսի 7-ին Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի դիմումին ՀՀ դատախազին՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին:

Թե բա ամեն տարի ազատության մեջ գտնվող գլխավոր մեղադրյալն իրեն ճղում էր Արցախում մայիսի 9-ին կազմակերպվող տոնակատարություններին մասնակցելով, բայց էս տարի` բախտատերը թաղեմ, կալանավորել եք, չի կարա…

Եփած հավի խնդալն էլ կգա էս միմոսություններից …

Էդ մայիսի 9-ի հաղթանակները երևի Աֆրիկայում խփած առյուծներին հեծնելով էր տոնում…

Հիշեցնենք, որ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի ՀՀ դատախազին ուղղված դիմում ասված էր.

Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, խնդրում ենք Ձեզ մայիսի 9-ին ընդառաջ կայացնել համապատասխան որոշում նրա խափանման միջոցը փոխելու մասին։ Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու եւ կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ