Կապանում այս պահին +22 աստիճան է:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հիշեցնենք՝ կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը երեկ հրապարակել էր եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի լուծաչափով առաջիկա 45 օրվա (ըստ շաբաթների) օդի ջերմաստիճանի որակական կանխատեսման արդյունքներ։
Համաձայն դրա՝ առաջիկայում նորմայից բարձր ջերմային ֆոնով օրեր են սպասվում: