Այսօր Ռադիոյի միջազգային օրն է: Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյում է: Լրատվական նոր իրավիճակում Հանրային ռադիոն կպահպանի իր դիրքերը, կամ, ավելի ճիշտ, նոր դիրքեր կնվաճի: Այսպիսի հույս է այսօր հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ռադիոյի օրվա առթիվ այցելելով հանրային ռադիո եւ շնորհավորելով բոլոր ռադիոաշխատողներին:
«Պատգամավոր եղած տարիներին ես Հանրային ռադիոյի ակտիվ ունկնդիր եմ եղել եւ ինձ շատ դուր էին գալիս հատկապես ռադիոյի ոսկե ֆոնդի հաղորդումները»,-նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ լավագույն ավանդույթները կշարունակվեն:
Նիկոլ փաշինյանը հիշել է նաեւ, որ խորհրդային տարիներին Հայկական ռադիոն հայտնի էր իր անգերազանցելի հումորներով: Վարչապետը հույս է հայտնել, որ այդ ավանդույթը նույնպես կվերականգնվի, ու հայկական ռադիոյի հումորները միջազգային հարթակնեում կրկին մեծ համարում ձեռք կբերեն՝ այդպիսով նպաստելով նաեւ Հայաստանի միջազգային հեղինակության ու վարկանիշի բարձրացմանը:
Նիկոլ Փաշինյանը նաեւ նկատել է, որ մեկ տարի առաջ Հանրային ռադիոյի շենք ներխուժելը կարճաժամկետ առումով իրեն արդարացրեց, ապա՝ հույս հայտնել, որ երկարաժամկետ առումով նույնպես այդ քայլն արդարացված կլինի: