Ուկրաինայի հարցում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք, և դա իրողություն է. Նիկոլ Փաշինյան

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթին:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Դուք ասում եք, որ Ռուսաստանին մեջքով չեք շրջվում։ Բայց դա այսօրվա աշխարհում իրատեսական չէ։ Այն երկրները, որոնք Դուք նշեցիք՝ սերտ կապերը Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ, ԵՄ-ի հետ, նրանք լրջագույն աշխարհաքաղաքական առճակատման մեջ են Ռուսաստանի հետ։ Իրականում պետք է ընտրություն կատարեք, այդպես չէ՞։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դեռ Ուկրաինայի պատերազմը նոր էր սկսվել, ես կարծեմ Չեխիայի CNN-ին հարցազրույց տալով ասացի, որ Ուկրաինայի հարցում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք, և դա իրողություն է: Բայց նաև ուզում եմ ասել, որ Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի, կամ մեր մյուս գործընկերների հետ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն ուղղված չէ անվտանգային ոլորտում մեր մյուս գործընկերոջ դեմ: Այլ բան, որ մեր գործընկերներն իրենք ունեն մտավախություններ, թե նրանց հետ համագործակցությունն ինչպե՞ս կարող է ազդել իրենց անվտանգային համակարգերի վրա: Մենք փորձում ենք այդ հարցը կառավարել մեր գործընկերների հետ իրենց համատեղ օրակարգի մասով՝ լինելով մաքսիմալ թափանցիկ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ