«Տարիքս շատերին զարմացնում է»․ Ալինա Մարտիրոսյան

Ալինա Մարտիրոսյանն  տոնում է իր  40-ամյակը։ Ամուսինն Ալինայի համար հոլովակ է պատրաստել, որտեղ դերասանուհու հայտնի գործընկերներն ու  ընկերները շնորհավորում են նրան։

Տեսանյութում դերասանուհուն շանորհավորել  են Գայանե Ասլամազյանը, Հասմիկ Կարապետյանը, Նաիրա Մովսիսյանը, Աննա Մանուչարյանը, Զառա Սահակյանը, Սոնա Շահգելդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լիլիթ Կարապետյանն ու այլք։

«Կարենի անակնկալն այնքան հանկարծակի, անսպասելի ու հուզիչ էր, որ ես արտասվում էի, ուղղակի չգիտեի` ինչ ասել։ Յուրահատուկ ու գեղեցիկ բան էր մտածել, իսկապես, չէի սպասում։ Շատ շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին, որոնք  շնորհավորել են տարեդարձս, եղել են այդ հոլովակում։ Մինչև հիմա հուզված եմ», –ասաց դերասանուհին։

Շնորհավորանքներ ստանալ Ալինան սկսել է կեսգիշերից, նրա խոսքով, արտասվել է, երբ որդին ու եղբայրն են զանգահարել իրեն շնորհավորելու։ Թե ինչով է որդին իրեն հուզել, Ալինան նախընտրեց գաղտնի պահել։

«Տարիքս  լսելով շատերը զարմանում են, հետաքրքիրն այն է, որ նույն ռեակցիան լինում է, երբ լսում են մայրիկիս տարիքը, որովհետև ինքն էլ է շատ երիտասարդ երևում։ Այնպես  որ դա իմ գենետիկան է, ավելի երիտասարդ երևալու համար շնորհակալ եմ գեներիս»,- ասաց  նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ