Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկի առաջին փորձը: Այսօր՝ մայիսի 7-ին, Իսրայելում՝ Թել Ավիվում, նա եվրատեսիլյան բեմում փորձել է իր «Walking Out» ստեղծագործությունը:
Համացանցում հայտնվել են առաջին փորձի կարդրերը: Ինչպես երեւում է, Սրբուկը որոշել է ելույթ ունենալ սեւ զգեստով:
Հայաստանյան պատվիրակությունն Իսրայել է մեկնել երեկ՝ մայիսի 5-ին:
Առաջին կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 14-ին, 2-րդը՝ մայիսի 16-ին: Սրբուկը հանդես է գալու 2-րդ կիսաեզրափակչում առաջին համարի ներքո: Եզրափակիչը մայիսի 18-ին է: