Ածխացած դիեր, հրդեհներ, փլատակներ. Խարկովում ԱԹՍ-ների հարվածների հետևանքով նաև մանկահասակ երեխաներ են զոհվել

Գիշերը ռուսական զորքերը կամիկաձե անօդաչու սարքերով հարձակվել են Խարկովի վրա, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։

Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը

Հետաքննության տվյալներով՝ փետրվարի 9-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, երեք անօդաչու է հարվածել Խարկովին։

Քաղաքի Նեմիշլյանսկի թաղամասում խոշոր հրդեհներ են բռնկվել, ամբողջությամբ այրվել է 15 բնակելի շենք:

Առանձնատներից մեկում հայտնաբերվել են ընտանիքի անդամների՝ ամուսնու, կնոջ և նրանց երեք երեխաներ՝ 7 ամսական, 4 և 7 տարեկան տղաների ածխացած դիերը։ Մեկ այլ տանը 66 և 65-ամյա ամուսիններ են մահացել:

Բացի այս, հայտնի է, որ վիրավորվել է ևս երեք մարդ՝ 45-ամյա տղամարդ և երկու կին՝ 61 և 39 տարեկան։ 50-ից ավելի մարդ փրկվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ