Լուրերը, թե HSBC-ին Հայաստանում պաշտոնյաները «նեղացրել են», չեն համապատասխանում իրականությանը

Որոշ շրջանակներ լուրեր են տարածում, թե իբրև Ardshinbank-ի կողմից HSBC Հայաստանը ձեռք բերելու գործարքի կայացման հարցում միջամտել են բարձրաստիճան պաշտոնյաները։

Մասնավորապես շրջանառվում են կեղծ լուրեր, թե իբրև Ամուլսարի գործարքի շրջանակներում պետք է HSBC-ին վարկ տրամադրեր, ինչը իբրև թե պաշտոնյաների գործողությունների պատճառով տեղի չի ունեցել, և վարկը Ardshinbank-ից է վերցվել։

Տարրական տրամաբանությունից դուրս է մտածել, որ մեկ վարկի պատճառով կարող է նման որոշում կայացվել:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ամուլսարը Ardshinbank-ից ստացված վարկ չունի և չի էլ ունեցել։

Ակնհայտ է, որ նման փաստերի խեղաթյուրմամբ որոշ բլոգերներ և լրատվամիջոցներ նպատակ ունեն սևացնել ոչ միայն իրենց ոչ հաճո պաշտոնյաներին, այլ նաև փորձում են կեղծիքի ու ստի միջոցով բացասաբար ազդել Հայաստանի ներդրումային իմիջի վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ