Դեռևս նախորդ տարի Պուգաչովան որոշեց փակել իր «Ռեցիտալ» փոքրիկ տաղանդների դպրոցը: Սակայն, երգիչ Միխայիլ Գրեբենշչիկովը, ով նաև դասավանդում էր այդ կրթական հաստատությունում, տեսանյութեր ունի, որտեղ Պուգաչովան ուսուցանում է երիտասարդ տաղանդներին:
«Ձեր ստեղծագործական բոցը միշտ իմ սրտում է: Արարեք հավերժ»,- Instagram-ում տեղադրված տեսանյութը մեկնաբանել է Գրեբենշչիկովը, որը տարածել են մի շարք լրատվամիջոցներ:
Գրեբենշչիկովը երկրպագուներին ցույց է տվել, թե ինչպես է Պուգաչովան անձամբ զբաղվում աշակերտների հետ ոչ միայն վոկալով, այլ նաև պարերով:
Տեսահոլովակում Պուգաչովան առանց դիմահարդարման է և կարճ կիսաշրջազգեստով՝ ինչպես առօրյա կյանքում: