Խոշոր հրդեհ Արամուսի «Սարի տակ» ռեստորանային համալիրում․ այրվել են ձմեռային և բացօթյա տաղավարները

Փետրվարի 9-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամուս գյուղում, «Սարի տակ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել։

Հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» կանչ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Թևոսյանը հայտնել է, որ այրվում են հացատունը և 2 երկհարկանի տաղավարներ։ Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են ռեստորանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Այրվել են 7 ձմեռային տաղավարներ և 2 երկհարկանի երկրորդ հարկում գտնվող բացօթյա տաղավարներ։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ