Չնայած հայտնի քաղաքական դժվարություններին, Երևանի հետ կապերը պահպանվել են բոլոր մակարդակներում. Զախարովա

Մոսկվան նպատակ ունի էլ ավելի կարգավորել երկկողմ հարաբերությունները Թբիլիսիի հետ, եթե լինեն փոխադարձ քայլեր։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով 2023 թվականին ԱՊՀ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացման արդյունքները։

Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը:

«Անցյալ տարի Վրաստանի ղեկավարությունը պրագմատիկ գիծ էր հետապնդում Ռուսաստանի նկատմամբ: Նրանք չեղյալ հայտարարեցին Վրաստանի քաղաքացիների՝ 2000 թվականից գործող կարճաժամկետ ուղևորությունների վիզային ռեժիմը և վերսկսեցին ուղիղ չվերթները, ինչը հեշտացրեց շփումները մարդկանց միջև և նպաստեց առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը:

Մենք երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման նպատակ ունենք, իհարկե, Թբիլիսիի կողմից փոխադարձ քայլերի դեպքում»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ադրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով.

«Չնայած հայտնի քաղաքական դժվարություններին, ինչպես նաև արևմտյան երկրների՝ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններում «սեպ խրելու» համառ ցանկությանը, Երևանի հետ կապերը պահպանվել են բոլոր մակարդակներում»,- ընդգծել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ