Զելենսկին լավ յուրացրել է 2 բան. Պուտինը ներկայացրել է՝ ինչ է խոսել Ուկրաինայի նախագահի հետ

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին իշխանության գալուց հետո «երկու բան է լավ յուրացրել»:

Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է լրագրողի կայքում։

Առաջինը, ըստ Պուտինի, այն է, որ «ավելի լավ է չվիճել նեոնացիստների և ազգայնականների հետ», քանի որ «նրանցից ամեն ինչ կարելի է սպասել», նրանք ագրեսիվ են և շատ ակտիվ:

«Երկրորդն այն է, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, աջակցում է նրանց և «միշտ աջակցելու է նրանց, ովքեր կռվում են Ռուսաստանի դեմ», քանի որ դա շահավետ է և անվտանգ: Նա համապատասխան դիրքորոշում է որդեգրել՝ չնայած իր ժողովրդին ուկրաինական պատերազմը դադարեցնելու մասին տված խոստմանը»,- նշել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ այդ կերպ Զելենսկին խաբել է իր ընտրողներին։

Ռուսաստանի առաջնորդը հիշեցրել է, որ Զելենսկու պապը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է ֆաշիստների, նացիստների դեմ, ինչպես նաև ընդգծել է, որ այդ թեման քննարկել է Ուկրաինայի նախագահի հետ։

«Ես ասացի՝ Վոլոդյա, ի՞նչ ես անում: Հարցրեցի, թե ինչու է նա աջակցում Ուկրաինայում նեոնացիստներին: Ես չեմ ասի, թե ինչ է նա պատասխանել, սա առանձին հարց է, և ես կարծում եմ, որ կոռեկտ էլ չէ»,- հավելել է Պուտինը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ