Ռուսաստանը ոչ մեկի վրա չի հարձակվում, այլ պաշտպանում է իրեն, ժողովրդին ու ապագան. Պուտին

Ռուսաստանը ոչ մեկի վրա չի հարձակվում, այլ պաշտպանում է իրեն, իր ժողովրդին ու իր ապագան։

Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է լրագրողի կայքում։

Կարլսոնը Ռուսաստանի նախագահին հարցրել է, թե ինչպես կարող է առաջնորդը քրիստոնյա լինել, եթե պետք է ուրիշին սպանի, ինչպես կարող է դա հաշտեցնել իր ներսում:

«Դա շատ հեշտ է, երբ խոսքը վերաբերում է ձեզ և ձեր ընտանիքին, ձեր հայրենիքին պաշտպանելուն»,- ասել է Պուտինը, ապա՝ հավելել, -«Մենք ոչ մեկի վրա չենք հարձակվում: Ինչպե՞ս սկսվեցին իրադարձությունները Ուկրաինայում: Հեղաշրջումով և Դոնբասում ռազմական գործողությունների սկզբով, այստեղից սկսվեց: Եվ մենք պաշտպանում ենք մեր ժողովրդին, ինքներս մեզ, մեր հայրենիքը և մեր ապագան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ