Ռուսաստանի ԱԳՆ-ից արտանետվող ոռնոցները ՀԱՊԿի թեմաներով հուշում են, որ ՀԱՊԿից դե-յուրե դուրս գալը դառնում է օրվա հրամայական.Ռուբեն Մեհրաբյան

Ռուբեն Մեհրաբյանը գրում է .
‼ Ռուսաստանի ԱԳՆ-ից արտանետվող ոռնոցները ՀԱՊԿի թեմաներով հուշում են, որ ՀԱՊԿից դե-յուրե դուրս գալը դառնում է օրվա հրամայական։ Նրանք մեզ «բացատրում են», թե մեզ որքան «ձեռնտու է ՀԱՊԿում» լինելը եւ «համագործակցելը», թե չէ «գայլը սարի հետեւն է» կամ «կացինը կբերեն ծառը կկտրեն»։ «Կուդա վի ձենեծես», — ահա՛ ոռնոցի հերթական չափաբաժնի «ավանդական» եւ «դարավոր» գլխավոր լեյթմոտիվը։ Չընկրկե՛լ, չհապաղե՛լ, գործե՛լ։ Սա՛ է անելիքը։
Առաջիկայում Մյունխենի Անվտանգության Համաժողովն է, հերթականը, որին ՀՀ վարչապետը, կարծում եմ, ներկա կգտնվի եւ ելույթ կունենա։ Ի դեպ, Համաժողովն այս տարի հրաժարվել է հրավիրել Ռուսաստանին եւ Իրանին։ Մի հատ նորից նայեք, թե ինչ է Օ՛Բրայենը ներկայացրել նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսում։ Թեման զարգացման եւ դետալիզացման կարիք ունի։
Հ․Գ․ Կոպիռկինին էլ եթեր մի՛ կանչեք հիմա էլ էս թեմայով, ախպոր պես։
Հ․Գ․-2 🐖🐖🐖🐖🐖🐖

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ