Թուրքիայի և Ադրբեջանի հետ Վրաստանն ունի խորը հարաբերություններ, պետք է ունենանք այդ հարցի պատասխանը, թե ինչո՞ւ. Փաշինյան

«Իրականում «Հանրային ռադիո»-ին տված հարցազրույցում խոսել եմ պաշտպանական ոլորտի համագործակցության և նույնիսկ ռազմաքաղաքական խորը համագործակցության մասին, որը Վրաստանն ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ և հարցադրում եմ արել, որ մենք պետք է ունենանք այդ հարցի պատասխանները, թե ինչու է այդպես»:

Այս մասին այսօր՝ Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյնաը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայամնագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի այն հարցին, թե կարո՞ղ ենք ենթադրել, որ Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական հարաբերությունենրը նոր փուլ են մտնում, հաշվի առնելով, որ վերջերս Վրաստան ձեր կատարած այցի ժամանակ ստորագրվեց հռչակագիր:

«Ինչ վերաբերվում է Վրաստանի հետ ստորագրված ռազմավարական գործակցության և երկխոսության մասին հռչակագրին կարող եմ ասել, որ այնտեղ ըստ էության նախատեսված են բոլոր ուղղությունները և սա արտահայտել է երկու երկրների Կառավարությունների կամքը այդ ողջ օրակարգով գնալ առաջ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ