Աննա Հակոբյանը վարչապետ ամուսնու հետ սիրառատ լուսանկար է հրապարակել

ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան բաժնում կիսվել է լուսանկարով:

Հիշեցնենք, որ ներկա դրությամբ տիկին Հակոբյանի գործունեությունն ունի երեք հիմնական ուղղություն՝ «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամները և «Կանայք հանուն խաղաղության» (Women for Peace) արշավը:

Աննա Հակոբյանի ստեղծած «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է՝ դառնալ հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն բոլոր այն կարևոր խնդիրների համար, որոնց լիարժեք լուծումը դեռևս հասանելի չէ պետությանն ու կառավարությանը: «Մենք ձգտելու ենք համատեղ ջանքերով կառուցել բոլոր առումներով առողջ և ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի, և բոլորը կունենան հավասար հնարավորություններ»,- ասել է Աննա Հակոբյանը հիմնադրամի շնորհանդեսին:

Հիմնադրամը գործելու է մշակույթի, կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում՝ երեք ձևաչափով: Առաջին՝ կամուրջ է լինելու հրաշալի գաղափարներ ունեցողների և այդ գաղափարները ֆինանսավորել ցանկացողների միջև: Երկրորդ՝ հովանավորելու է արդեն իսկ գոյություն ունեցող կամ առաջարկվող նախագծեր, որոնք կհամապատասխանեն ընդունված և հայտարարված չափանիշներին: Եվ երրորդ՝ հիմնադրամը կունենա սեփական նախագծերը:

«City of smle» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի նպատակն է օգնել քաղցկեղով եւ արյան հիվանդություններով տառապող մարդկանց։ Հիմնադրամի առաքելությունն է օգնել նրանց արժանապատվորեն հաղթահարելու այդ դժվարին ճանապարհը, քանի որ քաղցկեղը ոչ թե դատավճիռ է, այլ հիվանդություն։ Այդ առաքելությունը կատարելու ճանապարհին, հիմնադրամի գլխավոր նպատակներից է նպաստել Հայաստանում ուռուցքաբանության և արյունաբանության շարունակական զարգացմանը։ Հիմնադրամի նպատակն է աջակցել նաև բժիշկներին և բժշկական հաստատություններին, որպեսզին նրանք կարողանան ապահովել բարձրորակ ախտորոշում և բուժման գործընթաց պացիենտների համար։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ