Երևանի ավագանին քննարկում է Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու հարցը

Երևանի ավագանին այսօրվա արտահերթ նիստում քննարկում է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ նշեց՝ Մարությանը բացակայել է մինչ այժմ անցկացված բոլոր 42 քվեարկություններից։ Վերջինս ընդգծեց, որ նա չի մասնակցել նաև հանձնաժողովի նիստերին, թթեև ընդգրկված է քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովում, քաղաքացիների համար ընդունելություն չի իրականացրել, երբ իր խմբակցության անդամները պնդում են, թե այդ ընդունելությունները եղել են, Գալջյանի կարծիքով, գուցե օտարերկրյա քաղաքացիներին է Մարությանը ընդունել։

«Կարծում եմ՝ պետք է բարձր գնահատենք ավագանու ինստիտուտի դերը, և ավագանու այն անդամները, որ արհամարհանք ունեն այս ինստիտուտի նկատմամբ, հեռանան, և նրանց փոխարեն գան ավագանու այլ անդամներ՝ նույն քաղաքական ուժից։ Շատ խոսվեց, որ ընդդիմադիրներին փորձում են խոսքից զրկել, բայց այնպես չէ, որ մանդատը մեզ է գալու։ Մանդատը մնալու է քաղաքական ուժին, որ ընտրություններին ստացել է համապատասխան քվե»,- ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ