Դադարեցվեցին Նարինե Հայրապետյանի՝ ավագանու անդամի լիազորությունները

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին։

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարատ Թոխյանը ներկայացրեց նախագիծը՝ նշելով, որ 2023 թ. տեղի է ունեցել ավագանու 4 նիստ, անցկացվել է 42 քվերակություն, Հայրապետյանը մասնակցել է ընդամենը 10 քվերակության, այսինքն բացակայել է քվերակությունների կեսից ավելիից։

Հայրապետյանի բացակայությունները հարգելի համարվելու վերաբերյալ տվյալներ Երևանի քաղաքապետարան չեն ներկայացվել և սա հիմք է հանդիսանում, որպեսզի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցվեն:

Ավագանին 34 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Նարինե Հայրապետյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ