Ավիաաղետ Չիլիում. մահացել է երկրի նախկին նախագահը

Երեկ՝ փետրվարի 6-ին, Չիլիի Հանրապետության նախկին նախագահ Սեբաստիան Պինիերան մահացել է ուղղաթիռի կործանման հետևանքով։ Նա 74 տարեկան էր։

Այս մասին հայտնում է La Tercera հրատարակությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Լոս Ռիոս շրջանի Լագո Ռանկո կոմունայում, որտեղ երեքշաբթի հորդառատ անձրևներ են տեղացել։ Կարաբիներները վթարի մասին հաղորդում են ստացել տեղական ժամանակով 14:57-ին։ Ողբերգության վայր առաջինը ժամանել են ոստիկանությունն ու ռազմածովային ուժերը։

Ինքնաթիռում չորս մարդ է եղել, որոնցից երեքին հայտնաբերել են փրկարարները։

Պետության նախկին ղեկավարը ինքն է վարել օդանավը և ուղևորվել գործարար Խոսե Քոքսի տուն ճաշելու։ Նավը բարձրացել է օդ, թռել մի քանի մետր, կորցրել կառավարումը ափի մոտ ու ընկել ջուրը 40 մետր խորության վրա։

Հրշեջ ջոկատի ջրասուզակները հայտնաբերել են Պինյերայի մարմինը և ափ դուրս բերել երկրի ռազմածովային ուժերի նավակով:

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը քաղաքական գործչի մահվան կապակցությամբ երկրում եռօրյա ազգային սուգ է հայտարարել։

2010-2022 թվականներին նա երկու ժամկետ անընդմեջ զբաղեցրել է Չիլիի Հանրապետության նախագահի պաշտոնը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ