Արմավիրում ավտոտնակ է հրդեհվել, այրվել է «Jeep» ավտոմեքենա

Փետրվարի 7-ին՝ ժամը 00։20-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:40-ին, մարվել՝ 01:14-ին:

Ավտոտնակում այրվել են «Jeep Renegade» մակնիշի ավտոմեքենան, կենցաղային իրեր և ջերմահարվել՝ ավտոտնակի թիթեղյա տանիքը (մոտ 30 քմ):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ