Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները

Ադրբեջանում սկսվել է արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը:

Երկրի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը մամուլի ասուլիսում հայտարարել է քվեարկության մեկնարկի մասին։

Հանրապետությունում 6 մլն 478 հազար 623 ընտրողների մասնակցության համար ձևավորվել է 6 հազար 537 ընտրատեղամաս, որից 6 հազաև 319-ը՝ մշտական, 218-ը՝ ժամանակավոր։

Ադրբեջանն ընտրություններ է կազմակերպել նաև Ղարաբաղի բռնազավթված տարածքներում։ Ամբողջ Ղարաբաղում 26 ընտրատեղամաս է բացվել, քվեարկելու է ավելի քան 23 հազար ընտրող, որի մեծ մասը զինվորականներ են և բռնազավթված տարածքներում վերջերս բնակեցված անձինք:

Ադրբեջանի նախագահական ընտրություններին ավելի քան 23 հազար Ադրբեջանի քաղաքացիների քվեարկելու համար 37 երկրի ադրբեջանական դեսպանատներում և հյուպատոսություններում ստեղծվել է 49 ընտրատեղամաս։

Քվեարկությունն ավարտվելու է ժամը 19:00-ին։

Քվեարկության ընթացքի և ընտրողների մասնակցության մասին նախնական տեղեկատվություն կտրամադրվի ժամը 10:00-ին, 12:00-ին, 15:00-ին, 17:00-ին և 19:00-ին:

Հիշեցնենք՝ նախագահի պաշտոնի համար պայքարում է 7 թեկնածու.

— Իլհամ Ալիև — նախագահի թեկնածու «Ենի Ազերբայջան» կուսակցությունից,

— Զահիդ Օրուջ — ինքնաառաջադրված,

— Ռազի Նուրուլլաև — նախագահի թեկնածու «Ազգային ճակատ» կուսակցությունից;

— Ֆազիլ Մուստաֆա — նախագահի թեկնածու «Մեծ Արարում» Կուսակցությունից,

— Էլշադ Մուսաև — նախագահի թեկնածու «Մեծ Ադրբեջան» կուսակցությունից;

— Գուդրաթ Հասանգուլիև — նախագահի թեկնածու «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից,

-Ֆուադ Ալիև- ինքնառաջադրված:

Ընտրված նախագահի լիազորությունների ժամկետը կկազմի 7 տարի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ