Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի արտահերթ նիստին

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ի արտահերթ նիստին:

Այս մասին հայտնել է խմբակցությունը՝ տեղեկացնելով, որ քաղաքապետարանում են լինելու միայն հանրության հետ (այդ թվում՝ մամուլի միջոցով) շփվելու նպատակով։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանին փետրվարի 7-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում է Հայկ Մարությանի ու ևս 4 ավագանու անդամների լիազորությունների դադարեցման մասին հարցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ