Երգչուհի Սիլվա Հակոբյանը սպասում է իր առաջնեկին։ Ապագա մայրիկն արդեն գիտի փոքրիկի սեռը, նա աղջիկ է ունենալու, որի ծննդյանը պատրաստվում է մեծ ոգևորությամբ։
Այս ընթացքում Սիլվան փոքր–ինչ սահմանափակել է աշխատանքային գրաֆիկը։ Նախկինում շատ հաճախ շրջագայությունների մեկնող երգչուհին այս փուլում հիմնականում Հայաստանում է լինում և խուսափում է հաճախակի թռիչքներից։
Աշխատանքային դադար, սակայն, Սիլվան չի վերցրել։ Այս փուլում էլ աշխատում է նոր երգերի ուղղությամբ։ Հղության շրջանում նա հասցրել է նույնիսկ տեսահոլովակ հանձնել լսարանի դատին։