ԱՄՆ-ը արձագանքել է Պուտինի Թուրքիա ծրագրվող այցին

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ամենօրյա բրիֆինգի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարելիք այցին։

Այս մասին գրում է Ermenihaber-ը:

«Եթե որևէ պետություն կարողանա նշանակալից դեր ունենալ այն հարցում, որ Ռուսաստանը հրաժարվի իր ունեցած վատ մտադրությունից, մենք դա միանշնական կողջունենք»,- ասել է նա:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ հանդիպման առանցքում նախևառաջ ՌԴ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները, առևտրային և տնտեսական համագործակցությունն է, ինչպես նաև հավելել, որ մշտական քննարկման հարցերի թվում են տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները, Ուկրաինայի հարցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ