Հայաստանում պատմական արդարությունը վերականգնելուց խոսում են մարդիկ, ում երեխաներն անգամ ՀՀ քաղաքացի չեն․ Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը գրառում է արել, որտեղ ասվում է․

Հայաստանում պատմական արդարությունը վերականգնելուց խոսում են մարդիկ, ում երեխաներն անգամ ՀՀ քաղաքացի չեն։

Պատմական արդարությունից խոսում են անձինք, ովքեր տասնամյակներով անգամ Հայաստան չեն այցելել։
Պատմական արդարությունը վերականգնելուց բարբաջում են տարբեր քրեական գործերով Հայաստանից փախած ու օտար ափերում հարմար տեղավորված մի խումբ անձինք։

Պատմական արդարությունից խոսում են տասնամյակներով ընտրություններ կեղծած, բյուջեն գռփած, ժողովրդին կեղեքած ու բանակը թալանած անձինք։
Պատմական արդարությունից խոսում են մարդիկ, ում որդիները վաղուց լքել են Հայաստանը՝ զինծառայությունից ազատվելու նպատակով։

Հարց է ծագում՝ ու՞մ հաշվին են էս մարդիկ պատմական արդարություն վերականգնում։
ՀԳ․ Ես դեմ չեմ պատմական արդարությունը վերականգնելուն, բայց դա չի կարող լինել Հայաստանի պետականության ու ինքնիշխանության հաշվին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ