Հանրային ռադիոն հանրության սեփականությունն է, ինչին Խումարյանը դեմ էր․ Նանե Իսրայելյան

Նանե Իսրայելյանը գրառում է արել, որտեղ ասվում է․

Այն, որ ես երբեք լրագրող չեմ դառնալու, որ ավելի լավ է գնամ մի հեռավոր գյուղում ինչ-որ այլ բանով զբաղվեմ, ինձ առաջարկել է Գարեգին Խումարյանը, իր կաբինետում, ոլորտի այլ ներկայացուցիչների մոտ։

Դժվար էր տեսնել քեզանից թույլերին ու համակերպվել։ Հանրային ռադիոյի շենքից դուրս եմ եկել գիտակցելով շա՛տ բան։ Ընդամենը մեկ ամիս առաջ գրել էի Խումարյանին, որ շնորհակալ եմ, ի՛նքը ինձ դարձրեց լրագրող, թույլերին իր մոտ թողնելով, ես հասկացա, որ ոչ միայն գյուղ չեմ գնալու, այլև ՀՀ-ի մասշտաբով փոփոխություններ անողներից մեկը պիտի դառնամ։

Գուցե միամտություն էր՝ ստիպել Հանրային ռադիոյով հանրային խնդիր լուսաբանել, բայց իմ պատկերացումը հանրային ալիքի մասին դա է. այն հանրության սեփականությունն է, ինչին Խումարյանը դեմ էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ