Պարզվեց ցուլ է, Հայաստանի ցլերի խմբից, ովքեր ստավկեն միշտ դրել են ցլերի հաղթանակի օգտին․ Վիգեն Ծատրյան

 

Վիգեն Ծատրյանը գրառում է արել, որտեղ ասվում է․

Վարչապետի հարցազրույցը (ցլի ու կարմիր շորի) փոխաբերական իմաստը և համեմատությունը ասել թե տեղին չէ, նշանակում է իրականությունից խուսափում ենք։ Այն ինչ տեղի է ունենում գետնի վրա ցլամարտ է։ Նորություն չէ, որ մեզ հարյուրամյակներ հագցրել են կարմիր շոր, հանել ցլերի դեմ մենամարտի, այնպես որ կարմիր սվիտրով ոմն Գարեգին Խումարյանը իբրև թե ցույց է տալիս պատրաստ է ցլերի դեմ մենամարտի դուրս գալ, պարզվեց ցուլ է, Հայաստանի ցլերի խմբից, ովքեր ստավկեն միշտ դրել են ցլերի հաղթանակի օգտին։
Մի հատ ձեր շուրջը նայեք, տեսեք ինչ կերած խմած ցլեր են դուրս եկել խմբերով ժողովրդի և իշխանության դեմ։

Ինչ վերաբերվում է վարչապետը ստիպում է հրաժարվել հայ լինելուց, զավեշտալի է, թե իբրև չեք ըմբռնել, իբրև թե այն ուղիղ իմաստով է ասվել։
Այո, վարչապետը երբեմն հարցականի տակ է թողնում, միտքը չավարտելով պահպանելով անվտանգության կանոնները, միաժամանակ գործածում է փոխաբերական մտքեր դյուրըմբռնելի դարձնում ժողովրդի համար, իսկ դո՝ւք հարգելի քաղաքագետ վերլուծաբաններ կարծես թե այս անգամ տողատակերը չեք հասկացել, կամ էլ ձեզ այդպես է պետք վերլուծել ցլերի օգտին։
Դե եկեք հայ չլինենք….. այսինքն դա ո՛չ թե նշանակում է հրաժարվենք հայ լինելուց, այլ նշանակում է…..

👉Մենք չպետք է դատապարտվենք որ հայ ենք ծնվել, ինչը արել են դարեր շարունակ կոնֆլիկտների արդյունքում մեզ ճնշել, ջախջախել ու կոտորել։
Կարծում եմ չեք մոռացել. <<Հայերին պետք է որնչացնել, թողնել մեկ հայ, այն էլ որպես նմուշ թանգարանում>>։

Մենք չպետք է դատապարտվենք, որ բնակվում ենք այս տարածաշրջանում, որը փոխելու-փոփոխելու ենթակա չէ։ Սա է մեր Հայրենիքը՝ պետությունը իր հարևան պետություններով։Մենք այլընտրանք չունենք, պետք է հզորանանք, (ինչը միանշանակ անում են) որպեսզի կարողանանք դուրս գալ մենամարտի ցուլը ցլի դեմ, ոչ թե (կարմիր շորով) այսինքն պարտված ու թույլ լինելով դրդեն մեզ, հորդորեն մեծ լոնքերով առաջ գնանք… գուցե թե հաջողենք։
Իսկ եթե ոչ?????
Մենք ոչ մի պետության սուվերեն տարածքից տարածքային պահանջներ չունենք։
Մենք ոչ թե կոնֆլիկների այլ խաղաղության կողմնակից ենք։
Սա էր վարչապետի հարցազրույցի բովանդակությունը ըստ իմ տրամաբանության։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ