Օրենքի առաջ հավասար են բոլորը, սեռը մեղամացուցիչ հանգամանք չի. Արփինե Սարգսյան

«Օրենքի առջև հավասար են բոլորը»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ներքին գործերի նախարարի տեղեկալ Արփինե Սարգսյանը, պատասխանելոց հարցին, թե Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ու «Սիներջի» ընկերության մյուս աշխատակիցների կալանավորումները արդարացի համարում է, թե՞ ոչ, և հատկապես կանանց կալանավորումները:

«Սեռով պայմանավորված տարբեր օրենսդրական կարգավորումներ մտածել՝ օրենքի առջև հավասարության կոմպոնենտով դա արդեն իսկ խտրական մոտեցում է: Նախ սեռը մեղամացուցիչ հանգամանք չի դիտարկվում, կոնկրետ իրավիճակում դատարանները գնահատելով իրավիճակը հասնկանում են այդ դեպքում պետք է՝ համաչափ ու անհրաժեշտ է կիրառել կալանքը, թե ոչ»,- ասաց Սարգսյանը:

Ըստ նրա՝ եթե կոնկրետ դեպքը բավարարում է քրեական դատավարության օրենքով նախատեսված պահանջներին անկախ նրանից կին է թե տղամարդ, եթե դատարանը գտնի, որ կալանքի կիրառումը հնարավոր է, ոչ մի խտրական բան չեմ տեսնում. «Եթե դատարանը գտնում է, որ կոնկրետ իրավիճակում կալանքը անհրաժեշտ և համաչափ խափանման միջոց է, ապա անկախ սեռից դատարանն իրավասու է դա կիրառելու»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ