ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից իրազեկում են, որ եթե քաղաքացին անցել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն (զորացրվել 2020 թվականից հետո) և ունի աշխատանքի կամ վերապատրաստման կարիք, ապա կարող է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 010 52 14 31 հեռախոսահամարով կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
«Մասնագետները կներկայացնեն Ձեզ ծրագրի պայմանները, և դրանց համապատասխանելու դեպքում Դուք կընդգրկվեք ծրագրում։ Զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագիրը շարունակվում է նաև 2024 թվականին»,- ասված է հաղորդագրության մեջ։