«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու հարցի քննարկմանը ԱԺ նիստում իր ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստանի ելույթին, ասաց. «Ձեր Դաշնակցությանը պատկանող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում խայտառակ հեռուստասերիալ է հեռարձակվում, որը հենց քրեական ենթամշակույթի քարոզ է, ուղիղ: Ձեր խոսքերով պիտի պատասխանեմ՝ աղավաղված է եթերը, ուրեմն դա աղավաղված բարքերի նշան է, էս դեպքում՝ Դաշնակցության համար»:
Ուստի Արթուր Հովհաննիսյանը ընդդիմությանը կոչ արեց կողմ քվեարկել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրինագծին:
Մանրամասն՝ տեսանյութում