Ձեզնից լավ կապիտուլյանտ. թեժ խոսակցություն Վահագն Ալեքսանյանի և Արթուր Խաչատրյանի միջև

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր Ազգային ժողովում դիմեց ընդդիմությանը ու բացատրեց, թե ինչ է խամաճիկայնությունն ու ով է կապիտուլյանտը։

«Ես ձեզ կպատմեմ, թե ոնց են վարվում խամաճիկային կուսակցությունները։ Իրենց ձեռքի տակ եղած գործիքակազմով ողջ հանրային ու քաղաքական ռեսուրսով պայքարում են իրենց պետության դեմ հանձնարարականներով ու որպեսզի այդ խամաճիկայնությունն ավելի վառ լինի, սովետական КГБ-ի, արտաքին հետախուզության նախկին պետ, գեներալ Կալուգինի գրքից հետևյալ հատվածը կրկին մեջբերեմ․ «Հայկական դաշնակցությունն այն խմբավորումն է, որում մենք ավելի շատ գործակալների ներդրում կատարեցինք, դա ազգայնական խմբակցություն էր և պայքարում էր Հայաստանի անկախության համար, բայց ժամանակի ընթացքում մենք այնքան գործակալներ ներդրեցինք այնտեղ, որ նրանցից ոմանք կարողացան հասնել ղեկավար պաշտոնների և 1980-ականներին խմբավորումն արդեն սովետական հանրապետության դեմ չէր պայքարում և նրա մի շարք անդամներ հավաքագրված էին КГБ-ի կողմից»։

Խամաճիկայնությունը դա, ըստ էության, ապացուցելի ինչ-որ բան է ու դա ապացուցվում է։ Եթե պատկերացնում ես, թե սովետական КГБ-ի ինչ հանձնարարականներ ինչ-որ խմբավորման կտային ու կասեին՝ եղբայր գնա ու պայքարի քո պետության դեմ, դրա համար կարելի է ուղղակի դիտել ձեր խմբակցության ելույթները։

Ասում եք՝ կապիտուլյանտ, Ձեզնից լավ կապիտուլյանտ, Արցախում իշխանություն վերցրեցիք երկու շաբաթ չանցավ ամբողջությամբ դատարկվեց, մի մարդ չմնաց, ասում ա՝ հանդուրժում եք Հայաստանը լցվել է թուրքերով, բա Արծվաշենը քանի տարի է ձեր իշխանության օրոք լցված եղել թուրքերով, բա էտ ի՞նչ եք արել Արծվաշենի համար, խի չեք հետ բերել ՀՀ սուվերեն տարածքը, եկել եք ստեղ ասում եք՝ դուք հարկադրում եք ազգն ու պետությունը, ժողովուրդը, դուք էլ պայքարում եք ՀՀ-ի դեմ, օտար պատվերով, այդ օտար պատվերի հետքերը տանում են այնտեղ, որտեղ տանում են»,-նշեց Ալեքսանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ