Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը չի բացառում, որ ընդդիմությունը կրկին փողոցային պայքար կսկսի՝ իշխանություններին հեռացնելու համար:
Նկատենք՝ դեռ օրեր առաջ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ընդդիմության բարձրախոսը ազատ է և հրավիրել էր այն վերցնողների ուշադրությունը։
Հարցին՝ ընդդիմությունը համակրեպվե՞լ է, որ իր ուժերից վեր է իշխանությանը հեռացնելը, Քոչարյանը ինքն էլ չի հասկացել, թե ընդդիմությունն ով է։
«Ես, ընդդիմություն ասելով, չգիտեմ՝ ինչ նկատի ունեք։ Եթե կոնկրետ իմ մասով՝ ես չեմ համակերպվել ու չեմ էլ համակերպվել։ Պայքարելու եմ այդ ամեն ինչի դեմ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։