ՔՊ-ն կմիջնորդի, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջն ու գործով մնացած կալանավորվածներին ազատ արձակեն. Կոնջորյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կմիջնորդի, որ Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով անցնող կալանավորվածներին ազատ արձակեն։

Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Կային որոշակի հանրային ազդակներ, բայց կանանց մասով կա մեղմացուցիչ հանգամանք, խոսքը մանկահասակ երեխաների առկայության մասին է: Քննարկել ենք երեկ խմբագրության նիստում և դրական ենք տրամադրված միջնորդություն ներկայացնելու հարցում: Միջնորդություն ներկայացնելու ենք 2 կանանց և պարոն Հովհաննիսյանի համար, այն կներկայացնենք այսօր»,- ասաց նա։

Կոնջորյանի խոսքով՝ «Սիներջի» ընկերության կալանավորված տնօրեն Աշոտ Հովհաննիսյանն իր ոլորտում վաստակավոր անձնավորություն է. «Կարծում ենք, որ, ըստ էության, խափանման միջոցի փոփոխությունը չի ազդի քննության որակի վրա»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ