«Ես, ի տարբերություն ոմանց, իմ սխալը ընդունել և ներողություն եմ խնդրել վիրավորանքին ի պատասխան արված սխալ արարքի համար և կոչ եմ անում մնացած բոլոր մարդկանց, ովքեր սխալ են գործում, չզլանալ և նույնպես ներողություն են խնդրել»,- այսօրվա ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին (վերջինս ասել էր՝ ոմանք հայհոյում են, ոմանք՝ թքում):
Ալեն Սիմոնյանը խնդրեց այլևս այդ օրինակը չհիշեցնել. «Որովհետև էնքան բան կհիշեցնեմ, որ կարող է չհերիքի 109 թե 112 տարեկան ձեր կուսակցության մասին»:
Տեղից հնչած ռեպլիկին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Լավ է, որ կուսակցությունով եք պախկվում, իսկ թե ես փոքր եմ, թե փոքր չեմ, ժողովուրդը որոշել է, թե ով է փոքր այստեղ, ով է մեծ: Իսկ տեղից խնդրում եմ չխոսել և լռել»: