Չէիք զլանում, մարդկանց հասցեին սեռական բնույթի հայհոյանք էիք գրում «Ֆեյսբուք»-ում. Սիմոնյանը՝ Գեղամյանին

Այսօր՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքելով «Հայստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն դիտարկմանը, թե տոտալ ձևով փորձում են թիրախավորել հայ ժողովրդին ու նրա պատմությունը, ասաց.

«Պարոն Մանուկյան դուք էլ «ֆեյսբուք»-յան ձեր գրառումներում հաճախ չէիք զլանում, մարդկանց հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ էիք գրում, այնպես որ ձեր զարմանաքն ու վրդորմունքը տեղ չունի: Առնվազն դուք եք թիրախավորել»:

Արձագանքելով Ալեն Սիմնյանին «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արմենուհի Կյուրեեղյանն էլ ասաց, որ ոմանք թիարախավորում են« Ֆեյսբուք»-ում, ոմանք թքում են ուղիղ երեսին:

Ալեն Սիմնյանը պատասխանեց. «Տիկին Կյուրեղյան ես ի տարբերություն ոմանց, իմ սխալն ընդունել ու ներողություն եմ խնդրել, և կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր նույնպես սխալ են գործում՝ չզլանալ, ներողություն խնդրել: ԵՎ խնդրում եմ այլևս այդ օրինակը չհիշեցնել, այլապես այնքան բան կհիշեցնեմ 109 թե 112 տարեկան ձեր կուսակցության մասին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ