Ինչպես է Ճապոնիայի դեսպանը հայերեն խոսում

Նիկոլ Փաշինյանը Արտակարգ իրավիճակների նախարարությունում ներկա է գտնվել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանին տրամադրված հրշեջ մեքենաների ներկայացման արարողությանը: Ճապոնական կողմը մեր երկրին տրամադրել է 14 հրշեջ ավտոմեքենա, 3 ավտոսանդուղք և 1 կարգավար մեքենա:

Իր խոսքում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգարժան պարոն դեսպան Ջուն Յամադա,
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկո,
հարգելի պարոն նախարար, պետական այրեր, հյուրեր

Ուրախ եմ ներկա գտնվել այսօրվա հանդիսավոր արարողությանը, որի նպատակն է ներկայացնել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանին տրամադրվող հերթական օգնության ծրագիրը: Այս անգամ JICA-ն Հայաստանին տրամադրում է օգնություն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության՝ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ փրկարարական ստորաբաժանումներին աջակցելու, դրանք արդիականացնելու համար:

Համաձայն այդ ծրագրի՝ Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին, ընդհանուր առմամբ, տրամադրելու է 36 միավոր հրշեջ մեքենա, 3 միավոր սանդուղքավոր մեքենա, շարժական արհեստանոցներ և պահեստամասեր, որոնք համալրելու են վերոնշյալ մարզերի տեխնիկական բազան: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 14,5 մլն դոլար:

Ես ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին տրամադրվող օգնության և տարիներ շարունակ ցուցաբերվող ֆինանսական և տեխնիկական օժանդակության համար: Ձեր օգնությունը մշտապես օգնել է Հայաստանի զարգացման ծրագրերի իրականացման, տնտեսության և ենթակառուցվածքների արդիականացման հարցում: JICA-ի օգնությունը կարևոր նշանակություն է ունեցել մեր էներգետիկ համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման համար: Հարկ է նկատել, որ ճապոնական օգնությունը հատկապես զգալի է եղել բնական աղետներից պաշտպանվելու մեր ունակությունների բարձրացման ոլորտում: Դա վերաբերում է սողանքների դեմ պայքարին, սեյսմիկ կայունությանը, հրշեջ ծառայության ունակությունների արդիականացմանը և այլ հարցերի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ