Հայկական դուդուկի ներքո Նարեկ Գեւորգյան հայերեն կատարումը ռուսական «Голос»-ի եթերում

Նարեկ Գեւորգյանը  «Ձայնը» նախագծի «կույր լսումներին» երգեց Վալերի Մելաձեի «Ես չեմ կարող առանց քեզ» ստեղծագործությունը, և նրա կատարումը դուր եկավ ժյուրիի աթոռին նստած Մելաձեին, որովհետև երգիչը սեղմեց կոճակն ու շրջվեց Նարեկին տեսնելու։ Բացի նրանից, կարմիր կոճակը սեղմեց նաև Սերգեյ Շնուրը։

«Հիասքանչ ձայն ունեք»,– ասաց նա հայ երիտասարդին։

Իսկ Մելաձեն նշեց, որ երբ իր երգերն է լսում, սկսում է գնահատել ոչ թե մասնակցին, այլ հենց իր երգը։

«Ինձ շատ դուր եկավ ձեր ձայնը և այն, որ դուք իմ երգը կատարեցիք յուրովի։ Կուզեի ձեզ տեսնել իմ թիմում»,– ասաց նա։

Այս անգամ նա մրցակցի հետ կատարեց հայտնի «Մախինջի վար»երգի հայկական տարբերակը, սակայն ցավոք սրտի չարժանացավ ժյուրիի հավանությանը:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ