Վարչապետ Փաշինյանը՝ ճապոնական հրշեջ մեքենայի ղեկին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը 14 հրշեջ ամտոմեքենայի, 3 ավտոսանդուղքի և 1 կարգավար մեքենայի հանձնման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մի շարք պաշտոնատար անձինք:

Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ JICA կողմից ԱԻՆ–ին 14 հրշեջ ավտոմեքենայի, 3 ավտոսանդուղքի և 1 կարգավար մեքենայի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Ջուն Յամադան:

ԱԻՆ-ում են նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ