Ալիևը պահանջել է ԵԽԽՎ-ում վերակագնել Ադրբեջանի պատվիրակության իրավունքները

Եթե ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, ԵԽ-ում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի մասնակցության հարցը կվերանայվի:

Այս մասին այօսր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ։

«Ադրբեջանական պատվիրակության (ԵԽԽՎ-ումխմբ.) իրավունքները պետք է վերականգնվեն, եթե ադրբեջանական պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, Բաքուն կվերանայի Եվրոպայի խորհրդում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի մասնակցության հարցը»,- մասնավորապես ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ադրբեջանի պատվիրակությանը մեկ տարով հեռացրել է ԵԽԽՎ-ից: Անցյալ շաբաթ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ և լքում է Ստրասբուրգի նստաշրջանը՝ ի նշան երկրի նկատմամբ երկակի ստանդարտների դեմ բողոքի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ