Գասպարյանը դստեր՝ աշխատանքի չգնալու և գումար ստանալու մասին

Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, շարունակվում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լևոն Երանոսյանի, Գուրգեն Գրիգորյանի և Վարդան Թունյանի քրեական գործով դատական նիստը:

Դատարանում այն հարցին, թե Ներքին զորքերում է ծառայել Գասպարյանի դուստրը, նաև վերջինս կոչումի բարձրացում է եղել՝ փոխգնդապետ, որը հայրն է ստորագրել, թեև դուստրն աշխատանքի չի հաճախել, Գասպարյանը պատասխանեց.

«Այո, ես եմ խնդրել Երանոսյանին, որ ընդունի իմ աղջկան աշխատանքի, հետո երեխեք է ունեցել և այլն, և այլն, հետագայում չեմ հետաքրքրվել այդ պրոցեսներով, բայց երբ ազատվելուց հետո իմացել եմ, որ հաճախումները չի ապահովել, ես ինքս եմ ասել, որ կտանեք այդ գումարները կմուծեք, որ այլ բաներ տեղի չունենան»:

Նա հավելեց, թե իր աղջիկը աշխատանքի չի հաճախել, բայց ինքն այդ մասին չի տեղեկացվել։

«Ես ու Երանոսյանը (նկատի ունի Լևոն Երանոսյանին-խմբ.) մարտական ընկերներ ենք, անհարմար է զգացել այդ հարցերը բարձրացնի, ամաչելա, լռելա, չեմ ողջունում դա, բայց չեմ էլ մեղադրում։ Էլ չեմ պատասխանում ձեր հարցերին, արդեն նյարդայնանում եմ»,-ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ