Պետական կառավարման մարմիններ քննչական մարմինները կարող են մտնել կոռուպցիոն գործերով, և մենք, բնականաբար, գերկարևորում ենք կոռուպցիայի դեմ պայքարը․ Քերոբյան

Էկոնոմիակայի նախարար Վահան Քերբոյանը հստակ տեղյակ չէ Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է խուզարկություն արել նախարարությունում, թե՞ այլ ուժային կառույց:

Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ԱԱԾ-ն մտել նախարարություն:

«Բնականաբար, պետական կառավարման մարմիններ քննչական մարմինները կարող են մտնել կոռուպցիոն գործերով, և մենք, բնականաբար, գերկարևորում ենք կոռուպցիայի դեմ պայքարը, բայց նաև հարգում ենք մարդկանց անմեղության կանխավարկածը: Պետք է նշեմ, որ վերջին 3 տարվա մեջ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների նկատմամբ մեղադրական դատավճիռ չի եղել»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ