Հրապարակվել են այրված ինքնաթիռի զոհված ուղևորների լուսանկարները

Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում այրված օդանավի զոհված ուղևորների լուսանկարները:

Հիշեցնենք, որ սարսափելի ավիավթարի արդյունքում զոհվեց 41 մարդ:

Ինքնաթիռում գտնվող 78 ուղևորներից միայն 37 է հաջողվել փրկվել: Մնացածը մահացել են:

«Նրանց մեծ մասը տարվել են Մոսկվայի դատական փորձաքննության դիարան», — հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը: Հայտնի է, որ մահացածների մոտ 50 հարազատներ Մուրմանսկից ժամանել են արդեն Մոսկվա:

Դեռ պարզ չէ, թե իրականում ինչ է տեղի ունեցել Superjet-ի հետ: Անձնակազմի անդամները նշում են, որ օդ բարձրանալուց հետո ինքնաթիռին կայծակ է հարվածել, ինչից հետո ինքնաթիռում սկսվել են տեխնիկական խնդիրներ: Օդաչուները որոշել են վերադառնալ օդանավակայան, սակայն վայրէջքի ժամանակ ինքնաթիռը մի քանի անգամ վեր է թռչել: Շասսիները չեն դիմացել, կոտրվել և վնասել են վառելիքի բաքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ