Մասկը հեղափոխություն է անում. առաջին անգամ մարդու ուղեղում չիպ է տեղադրվել

Առաջին մարդը ստացել է Neuralink նեյրոչիպը, որը թույլ է տալիս մտքերի օգնությամբ օգտագործել գաջեթները, X-ում (այդպես է նա վերանվանել Twitter-ը) ասել է համանուն ընկերության հիմնադիր Իլոն Մասկը։

«Երեկ առաջին մարդը իմպլանտ է ստացել Neuralink-ից և լավվերականգնվում է։ Նախնական արդյունքները ցույց են տալիս նեյրոնային կապերի խոստումնալից հայտնաբերում»,- գրել է նա։ Այլ մանրամասներ գործարարը չի հայտնել։
Մասկի խոսքով՝ արտադրանքը կոչվում է «Տելեպատիա», որի շնորհիվ կարելի է«ուղղակի մտածելով» կառավարել հեռախոսը, համակարգիչը կամ այլ սարք։

Neuralink նախագիծը մեկնարկել է 2016թ.: Իր սարքը, որը կարողանում է Bluetooth-ի միջոցով ազդանշաններ փոխանցել ուղեղին, ընկերությունն առաջին անգամ ցուցադրել է 2019 թվականի հուլիսին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ