Նեթանյահուն հայտարարել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը հաղթի Գազայում՝ «հաջորդը կլինի Եվրոպան»

ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների անվտանգությունը վտանգի տակ կհայտնվի, եթե Իսրայելը չավարտի Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ գործողությունը։ Այս մասին Talk TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Եթե բարբարոսությունն այստեղ հաղթի, ապա հաջորդը կլինեն Եվրոպան և Ամերիկան: Մենք պետք է հաղթենք Գազայում և հասնենք լիակատար հաղթանակի»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Արևմուտքը պետք է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը դիտարկի ոչ թե որպես «փոքր բախում», այլ որպես «խոշոր առճակատում»։

Նեթանյահուն նշել է, որ ՀԱՄԱՍ-ի պարտությունից հետո Գազայի ապառազմականացման գործընթացը պետք է իրականացնեն բացառապես Իսրայելի անվտանգության ուժերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ