Իրարամերժ հայտարարություններ են, ի վերջո Ադրբեջանը պիտի պատասխանի՝ հետաքրքված է խաղաղության հաստատմաբ, թե՝ ոչ. Կոստանյան

Եթե Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումները, մենք ունենք դեռ գերիներ, նաև շարունակում թշնամական հռետորաբանությունը, ինչո՞ւ է Հայաստանը նոր մատյաններ փոխանցում:

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ասաց՝ ի վերջո Ադրբեջանը պիտի պատասխանի՝ իրենք հետաքրքված են խաղաղության հաստատմաբ, թե՝ ոչ։

«Այն փաստը, որ Ադրբեջանում դեռևս շարունակվում են 23 գերի մնալ, մյուս փաստերը՝ հռետորաբանությունը, սրանք բացասական են ընկալվում մեր կողմից և այս գործողություններն Ադրբեջանի ղեկավարության կողմից արժանանում են մեր կողմից խիստ գնահատականների։

Բայց, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունը շարունակում է նպատակաուղղված քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն կառուցելու, մասնավորապես Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Իսկ հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ մշտապես այս տարիների ընթացքում բանակցային գործընթացի և նաև երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպումներում մշտապես խոսվել է:

Ի տարբերություն ադրբեջանական կողմի, որը շարունակաբար խախտել է այս պայմանավորվածությունները՝ նույն Բրյուսելում ձեռք բերված։ Հայկական կողմը հետաքրքրված է հումանիտար խնդիրների լուծմամբ, և այս ուղղությամբ մենք իրականացնում ենք մեր տնային աշխատանքը: Նոր քարտեզներ են կազմվել, միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ մնացյալ բոլոր հումանիտար խնդիրները, որոնք այս պահին ադրբեջանական դաշտում են, դրանք նույնպես պիտի իրենց լուծումը ստանան։

Եվս մեկ խնդիր, որ վերջին 2 տարում երկու երկրներն էլ բարձրացնում են, դա անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրն է և այս ուղղությամբ ևս մենք արել ենք որոշակի աշխատանք ներսում՝ հասկանալու համար թե ինչ տեղեկատվություն կա, որը կարելի է հավաքել։ Այս խնդիրչը նաև հայկական կողմի համար է կարևոր ու ցավոտ, որովհետև 90-ականներից սկսած, 44-օրյա պատերազմի հետ կապված ընդհանուր անհետ կորածների և բռնի անհետացումների 993 դեպք կա, որոնց ճակատագրի պարզումը ՀՀ-ի և այս անձանց ընտանքիների համար մեծ կարևորություն ունի»,- ասաց նա:

Անդրադառնալով վերջին քարտեզների փոխանցմանը հետևած ադրբեջանական հայտարարություններին, Կոստանյանը նշեց՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունները կասկած են հարուցում, թե ընդհանրապես ադրբեջանական կողմը հետաքրքրված է հարաբերությունների կարգավորմամբ և խաղաղության հաստատմամբ, իսկ այս ճանապարհին վստահության ամրապնդման միջոցառումները բավականին մեծ կարևորություն ունեն։

«Ի վերջո Ադրբեջանը պիտի պատասխանի՝ իրենք հետաքրքված են վստահության ամրապնդման միջոցառումներով և խաղաղության հաստատմաբ, թե՝ ոչ, որովհետև հայտարարությունները, որոնք հնչվում են Բաքվից, բավականին իրարամերժ են»,- ասաց Կոստանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ