Հրապարակվել են այրված օդանավի կորպուսի ու սրահի կադրերը

ՌԴ քնչական կոմիտեն հրապարակել է այրված օդանավի կորպուսի ու սրահի կադրերը։

«Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100-ի կոշտ վայրէջքի տեղում հայտնաբերվել են մի քանի «սև արկղեր»: Մոսկվա–Մուրմանսկ չվերթի ևս երկու ինքնագրիչ դեռ չի հաջողվում գտնել: Այդ մասին հայտնում է «Комсомольской правде»-ն:

Փրկարարները ուսումնասիրել են արդեն այրված ինքնաթիռի բեկորները և դուրս են հանել զոհերի մարմինները: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հրդեհի զոհ են դարձել 41 մարդ, այդ թվում` երկու երեխա:

Ինքնաթիռում գտնվող 78 ուղևորներից միայն 37 է հաջողվել փրկվել: Մնացածը մահացել են:

«Նրանց մեծ մասը տարվել են Մոսկվայի դատական փորձաքննության դիարան», — հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը: Հայտնի է, որ մահացածների մոտ 50 հարազատներ Մուրմանսկից ժամանել են արդեն Մոսկվա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ