Թուրքիան կառուցողական դեր կարող է խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում. Վահան Կոստանյան

Թուրքիան շատ ավելի կառուցողական դեր կարող է խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

«Հայաստան-Թուրքիա կարգավորումների գործընթացում արդեն իսկ ձեռք է բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը, մասնավրապես 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար սահմանի բացումը դրական նշանակություն կունենա թե Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, և թե իր ազդեցությունը կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վրա»,- ասաց ԱԳ նախարարի տեղակալը:

Սահմանը պետք է բացվեր, բայց չբացվեց՝ դիտարկմանն ի պատասխան, Վահան Կոստանյանն ասաց՝ սպասում են թուրքական կողմի արձագանքին՝ պայմանավորածությունը կյանքի կոչելու համար:

«Գիտեք, որ հայկական կողմում բոլոր ենթակառուցվածքները արդեն իսկ պատրաստ են»,- ասաց Կոստանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ