Շան կծելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված 73-ամյա քաղաքացին վիրահատվել է. Շուշան Դանիելյան

Օրեր առաջ Վաղարշապատի հիվանդանոցից շան կծելու հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 73-ամյա քաղաքացի:
Պացիենտի մոտ առկա էին վերին վերջույթների և պարանոցի պատառոտված վերքեր:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Նյարդավիրաբույժների և միկրովիրաբույժների կողմից կատարվել է վիրահատություն: Պացիենտը հետվիրահատական շրջանում է, գտնվում է մասնագետների հսկողության ներքո:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 26-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Շան հարձակվման հետևանքով Էջմիածնի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցը տեղափոխվել էր հիվանդանոց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ