Ինքնաթիռի վթարի արդյունքում մահացել է 41 մարդ

41 մարդ մահացել է Sukhoi Superjet 100 ինքնաթիռի վթարի արդյունքում Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում: Այս ինֆորմացիաան տրամադրել է Ռուսաստաանի քննչական կոմիտեն:

Այս պահի դրությամբ վթարի վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել է:

Հաղորդվում է, որ ինքնաթիռում գտնվել է 73 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Որոնցից փրկվել է 33-ը:

Ինքնաթիռի հրամանատանը արտակարգ վայրէջք էր խնդրել «Շերեմետևոյից» թռչելուց քիչ անց:

Կապաիտանը հայտնել էր ինքնաթիռում վթարային իրավիճակի մասին:

«Ռոսավիացիայից» հայտնէլ էին, որ ինքնաթիռը միայն երկրորդ փորձից էր կարողացել վայրէջք կատարել: РЕН ТВ-ի հաղորդմամբ՝ կոտրվել էր ինքնաթիռի շասսին, ինչի հետևանքով բեկորները վնասել էին վառելիքի բաքը: Ինքնաթիռն այրվել էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ