Այրվող ինքնաթիռից ուղևորների տարհանումը տևել է 55 վայրկյան

Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 այրվող ինքնաթիռից ուղևորների տարհանումը տևել է 55 վայրկյան։ Այդ մասին հայտնել է «Աերոֆլոտ» ավիաընկերության մամուլի քարտուղար Մաքսիմ Ֆետիսովը։
«Ուղևորների տարհանումը տևել է 55 վայրկյան՝ նորմատիվով սահմանված 90 վայրկյանի փոխարեն»,- հայտնել է Ֆետիսովը «Россия 24»-ի եթերում։
Այս պահի դրությամբ կա առնվազն 13 զոհ և 6 տուժած։ Զոհերի թվում 2 երեխա կա։


SSJ-100-ի վթարի պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։
SSJ-100-ի բորտուղեկցորդը մահացել է՝ փրկելով ուղևորներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ